Լոնդոնի «Չելսին» պաշտոնական հարցում է ուղարկել «Բրայթոն» դարպասապահ Ռոբերտ Սանչեսի տրանսֆերի համար, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև բանակցությունները նոր են մեկնարկել։ Իսպանացի դարպասապահը դեմ չէ տեղափոխվել լոնդոնյան ակումբ։ «Բրայթոնը» հույս ունի, որ դարպասապահին կվաճառի այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։
25-ամյա Սանչեսը «Բրայթոն» է տեղափոխվել «Լևանտեից» 17 տարեկանում: Նա իր ակումբի հիմնական կազմում անցկացրել է 90 հանդիպում։ Դարպասապահը մեկ պաշտոնական հանդիպում ունի Իսպանիայի հավաքականի կազմում։
Ռոբերտի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հուլիսի 30-ին։























































