Յուրգեն Կլոպը հերքել է, որ «Լիվերպուլը» հետաքրքրված է Կիլիան Մբապեի ծառայություններով։
«Մենք ծիծաղում ենք դրա վրա: Կարող եմ ասել, որ նրան շատ լավ խաղացող եմ համարում, բայց ֆինանսական պայմանները մեզ չեն համապատասխանում։
Ես հիմա չեմ ուզում փչացնել այս պատմությունը, բայց որքան գիտեմ դրանում ճշմարտություն չկա։
Իհարկե, հնարավոր է, որ ակումբում որևէ մեկը ինչ-որ բան է պատրաստում և ցանկանում է ինձ անակնկալ մատուցել, բայց այստեղ իմ աշխատանքի ութ տարիների ընթացքում նման բան երբեք չի եղել։ Սա կլինի առաջին անգամը»,- «Լիվերպուլի» գլխավոր մարզչի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։























































