Էրիկ տեն Հագը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» Հարի Մագուայրի հեռանկարների մասին:
— Դուք մեծ որոշումներ կայացրեցիք այս առանը՝ զրկելով Հարի Մագուայրին ավագի թևկապից, ինչպես նաև հրաժարվեցիք երկարաձգել պայմանագիրը Դավիդ Դե Խեայի հետ։ Որքա՞ն դժվար էր նման որոշումներ կայացնելը։
— Մարզչի և մարդու միջև տարբերություններ կան։ Բարձր մակարդակի ֆուտբոլը կենտրոնացած է արդյունքների վրա։ Սրա պատճառով անհրաժեշտ է նման որոշումներ կայացնել, բայց պետք է դա անել ազնիվ, ամեն ինչ պետք է թափանցիկ լինի։ Ակումբն ինձ նշանակել է նման որոշումներ կայացնելու, և դրանք ազնվորեն ու անմիջականորեն հաղորդելու համար։ Սա այն է, ինչ ես միշտ փորձում եմ անել:
Ես Հարիի դեմ ոչինչ չունեմ, բայց դա լավ էր թիմի համար։ Դրանից հետո պարզապես անհրաժեշտ է որոշում կայացնել։ Բայց ես չեմ ասի, որ Հարրին այս կազմի մաս չէ։ Նա պետք է պայքարի իր տեղի համար։ Նա շատ լավ կենտրոնական պաշտպան է։ Ամեն ինչ կախված է նրանից, և ես կարծում եմ, որ նա ունակ է դրան», — Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել The Athletic-ը։