«Մոնակոյի» 25-ամյա պաշտպան Ակսել Դիսասին շուտով կարող է դառնալ Լոնդոնի «Չելսիի» խաղացող։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «արիստոկրատներն» արդեն պայմանավորվել են ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ․ այն կկազմի շուրջ 45 մլն եվրո: Ակումբները գտնվում են տրանսֆերի մանրամասների վերջնական մշակման փուլում, և գործարքը կարող է ամբողջությամբ ձևակերպվել արդեն հաջորդ շաբաթ: Ինքը՝ Դիսասին, լոնդոնյան ակումբի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները։
2022/2023 մրցաշրջանում Դիսասին «Մոնակոյի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մոնակոյի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։























































