Ֆուտբոլի Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվեց:
«Աստանան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Կիզիլժարի» դարպասը:
Բարսեղյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում ու փոխարինվեց 65-րդ րոպեին:
Խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ «Աստանայի» գլխավոր մարզիչ Միխալ Բելեկը նշել է, որ Բարսեղյանին ժամանակ է հարկավոր: Ըստ մարզզչի, Տիգրանը 3-4 խաղ հետո ավելի լավ տեսք կունենա:
Ղազախստանի ավարտված առաջնությունում Բարսեղյանը հանդես էր գալիս «Կայսարում», որի կազմում մասնակցել է 29 հանդիպման և դարձել 12 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: