Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները վստահ են, որ չեն կարողանա թիմում պահել Պոլ Պոգբային, տեղեկացնում է The Sun-ը:
Նշվում է ՝ ֆրանսիացին արդեն հայտնել է իր մտերիմներին, որ ամռանը լքելու է Մանչեսթերը:
Ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել՝ ՊՍԺ-ն և «Յուվենտուսը»: Հավանական տրանսֆերի արժեքը կազմում է 100 միլիոն եվրո:
Հավելենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Պոգբան վնասվածքի պատճառով մասնակցել է ընդամենը 7 հանդիպման: