Հռոմեական «Լացիոն» պատրաստ է պայմանագիր կնքել Մոսկվայի «Դինամոյի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը։
Ըստ աղբյուրի՝ հռոմեացիների առաջարկը շատ ավելի շահավետ է «Դինամոյի» համար, քան այն, ինչ ավելի վաղ արել էր հոլանդական «Ֆեյենորդը»։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Ֆեյենորդը» հրաժարվել է «Դինամոյին» 8 միլիոն եվրոյից ավելի վճարել Զախարյանի համար՝ պատճառաբանելով, որ կիսապաշտպանի պայմանագիրը ավարտվում է մեկ տարուց։
Երեկ՝ հուլիսի 23-ին, ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Զախարյանի տեղափոխությունը «Լացիո» մոտ է ավարտին։
Մեկնարկած 2023/2024 մրցաշրջանում 20-ամյա Զախարյանը մեկ հանդիպում է անցկացրել «Դինամոյի» կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Զախարյանի պայմանագիրը ռուսական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։