«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ խաղացողով ակտիվորեն հետաքրքրված են «Ալ-Նասրը» և ՊՍԺ-ն, սակայն 26-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»։ Դեմբելեն գոհ է կատալոնական ակումբում իր դիրքից և պատրաստ է մերժել այլ թիմերի բոլոր առաջարկները։
Անցած մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում «Լիոնի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։