«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է ՌՊԼ-ի առաջին տուրում «Ռուբինի» հետ խաղում գրանցված ոչ-ոքին (2:2):
«Եթե անկեղծ լինեք, մենք մեկ միավոր վաստակեցինք, քանի որ խաղի որակը շատ բան էր թողնում, այո, պահեր ունեցանք, բայց դրանց իրացնելը ձախողվեց: Մենք կաշխատենք սխալների վրա և առաջ կգնանք: Ես բավականին երիտասարդ ֆուտբոլիստ եմ եւ շնորհակալ եմ Աստծուն։ Ուրախ եմ աշխատել և առաջադիմել: Ինձ համար սա ամենակարեւորն է»,-ասել է Տիկնիզյանը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն այդ խաղում դարձել էր գոլի հեղինակ։























































