«Բարսելոնան» ընտրել է 2023/2024 մրցաշրջանի ավագին. Սերխիո Բուսկետսի հեռանալուց հետո թափուր մնացած աթոռը զբաղեցրել է Սերժի Ռոբերտոն։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա Սերժի Ռոբերտոյին որպես փոխկապիտաններ կօգնեն Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Ռոնալդ Արաուխոն և Ֆրենկի դե Յոնգը: Ազգանունները թվարկված են հիերարխիկ կարգով: Ավագները որոշվել են խաղացողների քվեարկությամբ Լոս Անջելեսում, որտեղ թիմն անցկացնում է միջմրցաշրջանային հավաքներ։
Մինչ այդ Սերժի Ռոբերտոն երկու մրցաշրջանների ընթացքում եղել է «Բարսելոնայի» երրորդ ավագը։ Այս տիտղոսը նա ստացել է 2021 թվականին Լեո Մեսսիից հեռանալուց հետո։ Այդ ժամանակվանից ի վեր առաջին երկու ավագները Սերխիո Բուսկետսն ու Ժերար Պիկեն էին։
Անցյալ նոյեմբերին, երբ Պիկեն ավարտեց կարիերան որպես խաղացող, Սերժի Ռոբերտոն դարձավ երկրորդ ավագը մրցաշրջանի մնացած հատվածում։ Այժմ Բուսկետսի հեռանալուց հետո «Բարսելոնայի» 20 համարը բարձրացել է ցուցակի առաջին հորիզոնական։
























































