«Վալենսիայի» հարձակվող Էդինսոն Կավանին ցանկանում է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստը բանակցում է թիմի հետ պայմանագիրը խզելու համար, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Ըստ աղբյուրի՝ Էդինսոնը չի մեկնի թիմի նախամրցաշրջանային շրջագայությանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բոկա Խունիորսը» բանակցություններ է վարում Կավանիի հետ՝ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ։
36-ամյա Կավանին ՊՍԺ-ում խաղացել է 2013-ից 2020 թվականներին։
























































