Իտալական «Նապոլիի» նախկին մարզիչ Լուչանո Սպալետին հրաժարվել է աշխատել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
Լրագրող Սանտի Ունայի տեղեկություններով՝ Իտալիայի չեմպիոնը մերժել է Ջիդայի «Ալ-Ահլի» ակումբի շահավետ առաջարկը։ Նշվում է, որ մասնագետը առաջնահերթ տարբերակ է «Յուվենտուսի» նոր մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլիի համար, որը հաջորդ մրցաշրջանում Սպալետիին տեսնում է բյանկոներիների մարզիչի պաշտոնում։
Հիշեցնենք, որ «Նապոլին» և 64-ամյա Լուչանո Սպալետին, որը 33 տարվա մեջ առաջին անգամ նեապոլցիներին հասցրեց չեմպիոնական տիտղոսի, չերկարաձգեցին համագործակցությունը: Նաև նրա գլխավորությամբ թիմին հաջողվեց դուրս գալ Չեմպիոնների լիգայի 2022/2023 մրցաշրջանի 1/4 եզրափակիչ։























































