Իտալական «Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ամենայն հավանականությամբ, կավարտի պրոֆեսիոնալ խաղային կարիերան: Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ դարպասապահն ավելի ու ավելի վստահ է դառնում կարիերան ավարտելու անհրաժեշտության հարցում։ Բուֆֆոնը սպասում է այն պահին, երբ կարող է պաշտոնական հայտարարություն անել այս մասին։
45-ամյա Բուֆֆոնն իր կարիերայի ընթացքում խաղացել է ընդամենը երեք ակումբում՝ «Պարմայում», «Յուվենտուսում» և ՊՍԺ-ում: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում դարպասապահը կարողացել է նվաճել 29 գավաթ՝ դառնալով Իտալիայի տասնակի չեմպիոն։ Բուֆֆոնը Իտալիայի հետ 2006 թվականի աշխարհի չեմպիոն է։























































