«Բենֆիկան» ներկայացրել է 2019/20 մրցաշրջանի առաջին կեսի ֆինանսական արդյունքները:
2019 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պորտուգալական ակումբի եկամուտը կազմել է 104.2 մլն եվրո, ինչը լավագույն ցուցանիշն է ակումբի պատմության ընթացքում:
Նախորդ ժամանակշրջանի հետ համեմատ՝ «Բենֆիկայի» եկամուտն աճել է 639,8%-ով՝ 14.1 մլն եվրոյով:
Ակումբի ակտիվները 608,7 մլն եվրո են կազմել՝ առաջին անգամ գերազանցելով 600 մլն-ի սահմանը: Պորտուգալացիների մաքուր պարտքը 45,8 մլն եվրո է կազմում, ինչն ակումբի ամենացածր ցուցանիշն է վերջին տարիների ընթացքում:
Նշվում է, որ ակումբի եկամուտի վրա էական ազդեցություն է ունեցել Ժոաու Ֆելիքսի տրանսֆերն «Աթլետիկո»՝ 126 մլն եվրոյի դիմաց: Հարկերը հանած՝ նրա վաճառքից ակումբը 108,2 մլն եվրո է ստացել: