Այսօր՝ հուլիսի 21-ին, կայացել են կանանց աշխարհի 2023 թվականի առաջնության հերթական հանդիպումները։
B խմբում ընդգրկված Նիգերիայի և Կանադայի հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել 0:0: A խմբում Շվեյցարիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել է Ֆիլիպիններին։ C խմբում Իսպանիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Կոստա Ռիկայի ընտրանուն։
Վաղը՝ հուլիսի 22-ին, C, D և E խմբերում կկայանան ևս չորս հանդիպումներ։
2023 թվականի ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի առաջնությունն անցկացվում է հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը Նոր Զելանդիայում և Ավստրալիայում: Միացյալ Նահանգները աշխարհի գործող չեմպիոնն է։























































