Կիսապաշտպան Կառլոս Դոտորը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է «Սելտա Վիգո»։
Ինչպես հայտնում է «Սելտայի» մամուլի ծառայությունը, 22-ամյա խաղացողն ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։
Դոտորը «Ռեալի» սան է։ Մի քանի անգամ նա ընդգրկվել է հիմնական թիմի կազմում, սակայն պաշտոնական խաղերում խաղադաշտ դուրս չի եկել։
























































