Մյունխենի «Բավարիայի» և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը կարող է շվեյցարացու տրանսֆերի գործարքն ավարտին հասցնել առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Ակումբները բանակցություններ են վարում։ Գերմանական ակումբը դարպասապահի համար ցանկանում է 6 միլիոն եվրո, մինչդեռ իտալացիները առաջարկում են 4 միլիոն եվրո։
34-ամյա Զոմերը Մյունխենի «Բավարիայում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Նա մյունխենյան ակումբ է տեղափոխվել Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։ Տրանսֆերի գումարը կազմել է 9 միլիոն եվրո։ Ընդհանուր առմամբ, նա «Բավարիայի» կազմում անցկացրել է 25 հանդիպում և բաց թողել 31 գոլ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը։
Նախորդ մրցաշրջանում «Ինտերի» հիմնական դարպասապահ Անդրե Օնանան երեկ՝ հուլիսի 20-ին, պայմանագիր էր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։























































