«Ռեդ Բուլ Զալցբուրգի» և Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Նոա Օկաֆորը պայմանագիր կկնքի «Միլանի» հետ։ Տրանսֆերի գումարը կկազմի 13-14 մլն եվրո։ Բուժզննումը նշանակված է շաբաթ օրը։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր կկնքի միլանյան ակումբի հետ։
Նշվում է, որ «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խնդրել էր 23-ամյա շվեյցարացուն պայմանագիր կնքել դեռ 2022 թվականին՝ Չեմպիոնների լիգայի՝ «Զալցբուրգի» դեմ խաղերից հետո։
Նախորդ մրցաշրջանում Օկաֆորը անցկացրել է 32 խաղ, խփել 10 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։























































