«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից թիմի հարձակվող Ռասմուս Հոյլունդի նկատմամբ հետաքրքրության մասին։
«Ես չգիտեմ՝ Հոյլունդը կմնա՞, թե՞ կհեռանա, բայց հուսով եմ, որ ակումբը նրան կգնահատի 80, 90 կամ 100 միլիոն եվրո: Ռասմուսը Եվրոպայի լավագույն երիտասարդ հարձակվողներից մեկն է»,- ասել է Գասպերինին Sky-ի հետ զրույցում։
Անցած մրցաշրջանում 20-ամյա Հոյլունդը Ա Սերիայի 32 խաղում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։























































