«Միլանը» մտադիր է պայմանագիր կնքել «Վիլյառեալի» հարձակվող Սամուել Չուկվուեզեի հետ, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբը ցանկանում է 24-ամյա նիգերիացու համար ստանալ մոտ 35 մլն եվրո։ Ռոսոներիները պատրաստ են խաղացողի համար վճարել 30 մլն.
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Վիլյառեալի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։
2022/23 մրցաշրջանում Չուկվուզեն թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։