«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան մարզման ժամանակ լուրջ վնասվածք է ստացել։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 37-ամյա իսպանացին վնասել է ձախ ծնկի առջևի խաչաձեւ կապանները։ Հաջորդ շաբաթ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո հայտնի կդառնա վերականգնման ստույգ ժամկետը։
Սիլվան «Ռեալ Սոսյեդադին» միացել է «Մանչեսթեր Սիթիից» 2020 թվականի օգոստոսին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
2022/23 մրցաշրջանում Սիլվան բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































