«Բենֆիկան» ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթել է «Ալ-Նասրին»։
Հանդիպման 23-րդ րոպեին արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան բացել է խաղի հաշիվը։ Ընդմիջումից առաջ դուբլի հեղինակ է դարձել երիտասարդ հարձակվող Գոնկալո Ռամուշը։ Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմի կազմում միակ գոլը խփել Խալիդ Ալ-Գաննամը:
Հանդիպման երկրորդ խաղակեսում գրանցվել է միայն մեկ գոլ՝ աչքի է ընկել 19-ամյա նորվեգացի Անդրեաս Շելդերուպը։
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և Դի Մարիան խաղից առաջ ջերմորեն ողջունել են միմյանց։ Նախկինում նրանք միասին խաղացել են Մադրիդի «Ռեալում»։























































