«Բարսելոնայի» և «Վիսել Կոբեի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի», հայտնում է Marca-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա իսպանացին նախնական պայմանավորվածություն ունի MLS-ի ակումբի հետ։
Ավելի վաղ ամերիկյան ակումբ էին տեղափոխվել Ինյեստայի նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսին ու Սերխիո Բուսկետսը։
Հուլիսի 2-ին Ինյեստան հեռացավ ճապոնական «Վիսել Կոբեից», որի կազմում հանդես էր գալիս 2018 թվականից։ Անցկացրած 134 հանդիպումներում նա խփել է 26 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Նա «Բարսելոնայի» կազմում խաղացել է 2002-ից 2018 թվականներին։























































