Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն, ով ակումբում հանդես է եկել 2013-2022 թվականներին, խոսել է իր կարիերայի մասին։
«Մինչև 2018 թվականը ես կարողացա լինել բոլոր կարևոր պահերի էպիկենտրոնում և, ինչպես ասացի, Մադրիդը պատմության մեծագույն թիմն է։ Եվ ահա, չակերտների մեջ է խնդիրը։ Ճիշտ պահին Մադրիդից հեռանալն աշխարհի ամենադժվար բանն է, և դա տեղի է ունեցել շատ խաղացողների հետ:
2018 թվականին ես շտապ կույրաղիքի վիրահատության եմ ենթարկվել։ Բժիշկներն ինձ ասացին, որ ամեն ինչ բարդ է ու պետք է մեկ ամսից ավելի չխաղալ։ Բայց քսան օր անց ես արդեն խաղում էի»,- Իսկոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































