Այսօր՝ հուլիսի 20-ին, Նոր Զելանդիայում մեկնարկել է կանանց աշխարհի առաջնությունը: Հանդիպել են Նոր Զելանդիայի և Նորվեգիայի հավաքականները (1:0):
Հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել հանդիպման վերջնամասում, երբ վնասվածք է ստացել հյուրերի պաշտպան Թեա Բյելդեն։ Նորվեգիան պարտվելիս է եղել 0-1 հաշվով, ուստի նրանց համար կարևոր էր հնարավորինս շատ ժամանակ խնայել իրենց համար: Բյելդեին խաղադաշտից դուրս են բերել թիմակիցներ Քերոլայն Գրեմ Հանսենին և Վիլդե Բո Ռիսին՝ ձեռքերի վրա:
Նշենք, որ Նոր Զելանդիայի և Նորվեգիայի հավաքականները նույն խմբում են Շվեյցարիայի և Ֆիլիպինների ընտրանիների հետ։ Այս թիմերը միմյանց հետ կխաղան վաղը՝ հուլիսի 21-ին։
Կանանց աշխարհի առաջնությունը կանցկացվի հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը Նոր Զելանդիայում և Ավստրալիայում: Աշխարհի գավաթի ներկայիս հաղթողը ԱՄՆ-ի թիմն է, որը նաև մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր թիմն է։ ԱՄՆ-ը չորս հաղթանակ է տարել աշխարհի առաջնությունում.























































