Նոր Զելանդիայի կանանց հավաքականն իր պատմության մեջ առաջին հաղթանակն է տարել աշխարհի առաջնությունում։
Այսօր՝ հուլիսի 20-ին, Նոր Զելանդիայի հավաքականը տնային աշխարհի առաջնության մեկնարկային խաղում հաղթել է Նորվեգիային (1:0): Նոր Զելանդիայի հավաքականը նախկինում երբեք չէր հաղթել կանանց աշխարհի առաջնությունում։
Նոր Զելանդիայի կանանց հավաքականը մինչ օրս մասնակցել է աշխարհի հինգ առաջնությունների: Ընդհանուր առմամբ, թիմն անցկացրել է 15 հանդիպում, որոնցում կրել է 12 պարտություն և միայն երեք անգամ կարողացել է ոչ-ոքի գրանցել։ Աշխարհի առաջնություններում իրենց նախորդ բոլոր ելույթներում նորզելանդացիները խփել են 8 գոլ և բաց թողել 34-ը:
ԱԱ-2023-ի խմբային փուլում նորզելանդացիները դեռ պետք է խաղան Ֆիլիպինների և Շվեյցարիայի հետ։























































