«Բարսելոնան» կկարողանա գնել Ժոաու Ֆելիքսին, եթե վաճառի հարձակվողներից մեկին։ Այս մասին հայտնում է լրագրող Թոնի Խուանմարտին։
Այս պահին կատալոնացիները միջոցներ չունեն «Ատլետիկոյի» հարձակվողին ձեռք բերելու համար։ Եթե Ֆելիքսի տեղափոխությունը կայանա, ապա դա կլինի օգոստոսից ոչ շուտ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան ակումբը պատրաստ է Ֆելիքսի վարձավճարով բաց թողնել «Բարսելոնա»՝ հետագայում լրիվ տրանսֆերը գնելու պայմանով։
23-ամյա պորտուգալացին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Չելսիում»
























































