Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ծրագրում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը մոտ է իրենց թիմ տեղափոխվելուն, իր նորամուտը կնշի «Ատլետիկի» (Բիլբաո) հետ Իսպանիայի առաջնության 1-ին տուրի խաղում։ Այս մասին հայտնում է El Debate-ը։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին «Սան Մամես» մարզադաշտում։
Մադրիդի «Ռեալն» առաջնության առաջին երեք տուրերը կանցկացնի հյուրընկալվելիս, քանի որ «Սանտյագո Բեռնաբեուում» անհրաժեշտ է ապահովել վերակառուցման աշխատանքների շարունակականությունը։ Սակայն ակումբը չի ցանկանում հետաձգել Մբապեի ժամանումը «Խետաֆեի» հետ 4-րդ տուրի խաղին, որը կկայանա սեպտեմբերի 3-ին։ Նպատակը Մբապեի հետ որքան հնարավոր է շուտ պայմանագիր ստորագրելն է, որպեսզի Կիլիանը սկսի հարմարվել Կառլո Անչելոտիի թիմին։
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը, և նա մտադիր չէ երկարաձգել այն։ Եթե ՊՍԺ-ն հիմա չվաճառի ֆուտբոլիստին, ապա նրան անվճար կկորցնի։
























































