Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն խորհուրդներ է տվել թիմի նորեկ Թիմոթի Վեային.
«Ես ասացի նրան, որ նա յուրահատուկ ակումբ է տեղափոխվել: Ցանկացած ֆուտբոլիստի համար «Յուվենտուսը» նոր մակարդակ է։ Այստեղ այլ մտածելակերպ է, պետք է քրտնաջան աշխատել, որպեսզի անընդհատ աճես և զարգանաս»,- Ռաբիոյի խոսքն է մեջբերել ITASportPress-ը:
Վեան «Յուվեին» միացել է հուլիսի 1-ին։ Նա «Լիլում» հանդես էր գալիս 2019 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 32 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում։























































