Հարձակվող Նեյմարն ասել է, որ մտածել է Բրազիլիայի հավաքականից հեռանալու մասին՝ Խորվաթիայի հավաքականից ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում կրած պարտությունից հետո (1:1՝ հիմնական ժամանակ, 2:4՝ 11 մետրանոց):
«Աշխարհի առաջնությունից հետո, ճիշտն ասած, ես չէի ուզում վերադառնալ: Բայց նորից մտածեցի: Աշխարհի առաջնությունից հետո ես չէի ուզում զգալ պարտության ցավը, բայց տեսնելով, որ իմ ընտանիքն այդքան տառապում է, դժվար է: Բայց նրանք ստիպված կլինեն նորից համակերպվել դրա հետ։ Ամեն ինչ լավ կլինի, ինչպես պետք է լինի։
Հինգ օր անընդմեջ լաց էի լինում։ Շատ ցավալի է, երբ երազանքդ չի իրականանում»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Ge.Globo-ն:























































