«Ինտերի» նորեկ Խուան Կուադրադոն խոսել է միլանյան թիմի հետ պայմանագիր կնքելու մասին։
«Ես հիացած եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն այս հնարավորության համար: Ինձ համար մեծ պատիվ է լինել Եվրոպայի ամենամեծ թիմերից մեկում։ Ես երջանիկ եմ։
Ես շատ առաջարկներ ունեի, բայց Իտալիան իմ երկրորդ տունն է։ Իմ ընտանիքը շատ կապված է այս երկրին և հնարավորություն է ունեցել մնալ այստեղ և խաղալ ֆանտաստիկ պատմություն ունեցող մեծ թիմում: Ես ընտրեցի «Ինտերը», քանի որ մենք բոլորս գիտենք, թե այս թիմն ինչ մակարդակ ունի: Կարևոր է, որ ես և իմ ընտանիքը լավ զգանք մեզ։ Սա միանշանակ լավագույն ընտրությունն է»,- Կուադրադոյի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։























































