ԱԶ Ալկմարի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը կարիերան կշարունակի «Միլանում», հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա հոլանդացին «ռոսոներիների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
Ռեյնդերսը Նիդեռլանդների թիմում է 2017 թվականից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 54 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։