«Զենիթի» հարձակվող Մալկոմը մոտ է 50 միլիոն եվրոյի դիմաց «Ալ-Հիլալ» տեղափոխվելուն։ Եթե գործարքի գումարը մնա նույնը, ապա «Բարսելոնան» կստանա մոտ 4 միլիոն եվրո բրազիլացի ֆուտբոլիստի վերավաճառքի համար։ Ճշգրիտ տոկոսը, որը նշված է թիմերի միջև կնքված պայմանագրում, հայտնի չէ: Goal-ը գրում է 8%-ի մասին, Mundo Deportivo-ն՝ մոտ 7,5%-ի։
Մալկոմը «Բարսելոնայում» խաղացել է 2018-ից 2019 թվականներին։ Այս ընթացքում հարձակվողը 24 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Կապտանռնագույնները նրան վաճառել են «Զենիթին» 40+5 միլիոն եվրոյով, իսկ ռուսական ակումբի հետ Մալկոմը նվաճել է ինը տիտղոս: Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Հաղորդվում էր, որ «Ալ-Հիլալն» արդեն պայմանագիր է պատրաստել ֆուտբոլիստի համար:
























































