«Ինտերը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերին, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցում։
Ռոմանոյի փոխանցմամբ՝ Զոմերը «Բավարիայի» վերջին հանդիպմանը չի մասնակցել «Ինտեր» հնարավոր տեղափոխության պատճառով։ Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մոտավոր գինը, որի շուրջ կողմերը կկենտրոնանան բանակցությունների փուլում, կազմում է 6 միլիոն եվրո: «Ինտերը» նախատեսում է նաև պայմանագիր կնքել «Շախտյորի» 21-ամյա ուկրաինացի դարպասապահ Անատոլի Տրուբինի հետ, որը Զոմերի հետ կարող է փոխարինել Օնանային և ամռանը թիմից հեռացած Սամիր Հանդանովիչին:
Զոմերը «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: 2022/2023 մրցաշրջանի մնացած հատվածում դարպասապահը մյունխենցիների կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ բաց թողնելով 31 գնդակ։























































