Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» հյուրընկալվել էր Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին», որն առաջին խաղում հաղթել էր 1։0 հաշվով։
Պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Նեմանյա Բիլբիան։
«Ուրարտուից» 74-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Նարեկ Գրիգորյանը։
90-րդ րոպեին Գրիգորյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցն ու հաշիվը դարձրեց 2։1։
Դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ 2։2 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։