Թուրինի «Յուվենտուսի» տեխնիկական տնօրեն Կրիստիանու Ժինտոլին խոսել է թիմի հարձակվող Դուշան Վլահովիչի և կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագայի մասին՝ նշելով, որ երկուսն էլ հաշվի են առնվում որպես «ծեր սինյորայի» խաղացողներ։
«Վլահովի՞չը. Ես արդեն ասել եմ, որ նրա համար լուրջ ու խոշոր առաջարկների դեպքում մենք կդիտարկենք դրանք, բայց «Յուվենտուսը» մեծ հույսեր է կապում Դուշանի հետ:
Պոգբա՞ն. Նա կազմ կվերադառնա ծանր տարի անցկացնելուց հետո, բայց մեծ ցանկություն ունի, և մենք սպասում ենք նրան։ Մենք ակնկալում ենք, որ նա թիմին իր հետևից կտանի»,- Ժինտոլիի խոսքերն է փոխանցում «Յուվենտուսի» պաշտոնական թվիթերը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել ֆրանսիական ՊՍԺ-ից Վլահովիչի նկատմամբ հետաքրքրության մասին։ Պոգբան էլ գրավել է սաուդյան ակումբների ուշադրությունը։























































