Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն առաջին մարզումն են անցկացրել Մայամիի «Ինտերի» կազմում։ Այս մասին հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ում։
Նշենք, որ երկու խաղացողներն էլ հուլիսի 16-ին, ներկայացվել են որպես «Ինտեր Մայամիի» նոր խաղացողներ։ Ե՛վ Մեսսին, և՛ Բուսկետսը թիմին միացել են անվճար հիմունքներով, քանի որ ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» հետ նրանց պայմանագրերի ժամկետն ավարտվում էր 2023 թվականի հունիսի 30-ին:
Նշենք, որ Մեսսին և Բուսկետսը երկար ժամանակ միասին խաղացել են «Բարսելոնայում»՝ նվաճելով ավելի քան քսան տիտղոսներ: