Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» տրանսֆերային նպատակների ցանկում։ Այս մասին հայտնում է Sport1-ը։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է նոր խաղացող ձեռք բերել հենակետային կիսապաշտպանի դիրքի համար։ Սոֆյան Ամրաբատը (Ֆիորենտինա) և Էդսոն Ալվարեսը (Այաքս) առաջարկվել են մյունխենցիներին, սակայն «Բավարիայի» գլխավոր մարզիչը կցանկանար ավելի բարձրակարգ խաղացողի հետ պայմանագիր կնքել:
«Բավարիան» արդեն կապ է հաստատել Չուամենիի ներկայացուցիչների հետ, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, Ֆրանսիայի հավաքականի իր գործընկերների հետ պարզաբանել է մյունխենյան ակումբում տիրող իրավիճակը։ Ֆրանսիացի կիսապաշտպանը պատրաստ է մտածել Գերմանիա տեղափոխվելու մասին, եթե «Ռեալում» բավարար խաղաժամանակի երաշխիքներ չստանա:
























































