Պաշտպան Հեկտոր Բելերինը միացել է «Ռեալ Բետիսին», հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։ Ֆուտբոլիստը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով և պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հուլիսը։
Հիշեցնենք, որ Հեկտոր Բելերինը «Բետիսի» սան է: Նա ակումբում խաղացել է 2021–22-ին։ Այնուհետև ֆուտբոլիստը 32 խաղ է անցկացրել, որոնցում կատարել է հինգ գոլային փոխանցում: Նույն մրցաշրջանում Բելերինը թիմի հետ միասին նվաճել է Իսպանիայի գավաթը։
2022/2023 մրցաշրջանում Հեկտորը հանդես է եկել «Բարսելոնայում» և պորտուգալական «Սպորտինգում»։ Կապտանռնագույնների կազմում իսպանացի ֆուտբոլիստը մասնակցել է երեք հանդիպման, իսկ «Սպորտինգի» կազմում՝ յոթ։
«Ռեալ Բետիսը» Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 60 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը 38 հանդիպումներից։
























































