«Բարսելոնան» Իլկայ Գյունդողանին ներկայացրել է որպես թիմի խաղացող։ Շնորհանդեսի ժամանակ Գյունդողանը խոսել է եվրոպական մրցումներում «Բարսելոնայի» նպատակների մասին։
«Ցանկանում եմ «Բարսային» վերադարձնել Եվրոպայի բարձունք. այս թիմին միանալու հնարավորությունը հպարտություն է և պատիվ: Մենք Եվրոպայում լավ արդյունքները վերադարձնելու հնարավորություն ունենք։
Չեմպիոնների լիգան կախարդական, շատ յուրահատուկ մրցաշար է։ Մի քանի տարի փորձել եմ հաղթել Չեմպիոնների լիգան «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մի քանի ամիս առաջ վերջապես դա ստացվեց: Հուսով եմ, որ այս փորձն ինձ թույլ կտա օգնել թիմին ՉԼ-ում»,- ասել է Գյունդողանը:
























































