«Էնջըլ Սիթիի» և ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստուհին Քրիսթեն Պրեսը հայտնել է, որ 13 ամսվա ընթացքում չորրորդ վիրահատությանը կենթարկվի խաչաձև կապանի պատռվածքի պատճառով:
«Աշխարհի առաջնությունը մեկնարկում է այս ամիս։ ԱՄՆ-ի հավաքականի առաջին խաղը կկայանա առաջին վիրահատությունից ուղիղ 13 ամիս անց: Մինչև հայտացուցակի հրապարակումը, խոստովանում եմ, որ վերջին մեկ տարում չկա մի օր, որ չհավատայի, որ կհայտնվեմ մրցաշարում։ Նույնիսկ երեք վիրահատությունից հետո։ Ես լաց եղա, երբ փետրվարին բժիշկներն ինձ ասացին, որ մոռանամ գալիք սեզոնի մասին…
Անկեղծ ասած՝ չեմ այրվում խաղադաշտ վերադառնալու ցանկությամբ, չեմ կորցնում ինձ, երբ չեմ խաղում։ Ես չեմ կարոտում ֆուտբոլը, բայց դա չի նշանակում, որ ընդհանրապես չեմ ուզում վերադառնալ»,- գրել է Պրեսը սոցցանցում։























































