«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ բանավոր պայմանավորվածությունը ձեռք է բերվել մեկ ամիս առաջ։ Հիմա ամեն ինչ ստորագրված ու ավարտված է։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում Ռեշֆորդը անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։























































