«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը չի ցանկացել տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ պորտուգալացին մեկ ամիս առաջ մերժել է սաուդյան ակումբների ավելի քան երկու առաջարկ։ Սպասվում է, որ 28-ամյա կիսապաշտպանը կդառնա «կարմիր սատանաների» հաջորդ մշտական ավագը:
Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Սպորտինգից» 2020 թվականի հունվարին։ 2022/2023 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 59 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 75 միլիոն եվրո։