Ուելսի արքայազն Ուիլյամն արձագանքել է Անգլիայի և «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Դելե Ալլիի հարցազրույցին The Overlap YouTube ալիքի համար։
«Խիզախ և ոգեշնչող Դելե։ Հոգեկան առողջության մասին քննարկումը թուլության նշան չէ։ Շարունակենք խոսել այս թեմաների շուրջ։ Մենք բոլորս քեզ հետ ենք, Դելե: Մաղթում ենք ձեզ ամենայն բարիք»,- Թվիթերում գրել է արքայազն Ուիլյամը։
Անցյալ շաբաթ Դելե Ալին զգացմունքային հարցազրույց էր տվել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլին՝ բացահայտելով, որ դադարեցրել է խոսել իր կենսաբանական մոր հետ 18 տարեկանում:
Հարցազրույցներից մեկում Ալին նաև պատմել է մանկության տրավմայի մասին՝ պնդելով, որ 6 տարեկանում իրեն բռնության է ենթարկել մոր ընկերուհին, իսկ ավելի ուշ ծնողներն իրեն ուղարկել են Աֆրիկա՝ «կարգապահություն սովորելու»: Վերջերս ֆուտբոլիստը կախվածությունների հետ կապված բուժում է անցել վերականգնողական կենտրոնում։























































