«Բավարիայի» գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրիզենը խոսել է Անգլիայի հավաքականի և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի՝ մյունխենյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Գաղտնիք չէ, որ մենք շատ ենք հետաքրքրված Քեյնին գնելու հարցում: Այն ամենը, ինչ ասել է Ուլի Հյոնեսը (նախկինում «Բավարիայի» պատվավոր նախագահն ասում էր, որ Քեյնը ցանկություն է հայտնել տեղափոխվել մյունխենյան ակումբ՝ հեղ.) ճիշտ է։
Բայց ավելի լավ է, որ մենք հավատարիմ մնանք Թոմաս Տուխելի ասածին: Խոտն ավելի արագ չի աճի, եթե ձգեք այն»,-Դրիզենի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն:























































