Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն Լիոնել Մեսսիի տեղափոխությունը «Ինտեր Մայամի» համարում է ԱՄՆ պատմության լավագույն գործարքը։
«Բիզնեսի առումով սա պատմական տեղափոխություն է։ Հավանաբար ԱՄՆ պատմության լավագույն գործարքը: Հետաքրքրությունը ՄԼՍ-ի նկատմամբ կաճի։ Մեսսին ԱՄՆ-ում ավելի հայտնի կլինի, քան Պելեն էր իր ժամանակներում։ Նա ավելի զարգացած է։
Կարծում եմ, որ եթե նա ցույց տա իր մակարդակը, ապա նրա համար հուշարձաններ կկանգնեցնեն։ Նա հիանալի խաղացող է, ես նրան հաջողություն եմ մաղթում»,- ասել է Կապելոն «Советский спорт»-ին տված հարցազրույցում:























































