«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը հայտնել է, թե ինչու է մերժել սաուդյան ակումբների առաջարկները։
«Եթե ես ցանկանայի գնալ Սաուդյան Արաբիա, ապա արդեն այնտեղ կլինեի: Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ, բայց, իհարկե, փողը նույնպես կարևոր գործոն է։ Իմ երազանքն է խաղալ Պրեմիեր լիգայում, և ես դեռ շատ անելիքներ ունեմ, հատկապես այնպիսի հիասթափեցնող մրցաշրջանից հետո, ինչպիսին նախորդն էր։ Դա այն Սոննին չէր, որին բոլորը գիտեն:
Նոր մրցաշրջանում ցանկանում եմ ցույց տալ, որ ես դեռ նույնն եմ։ Ես ուզում եմ դա ապացուցել ինքս ինձ։ Հասկանալի է, որ հիմա շատ մարդիկ են մեկնում Սաուդյան Արաբիա, և դա կարող է շատ գրավիչ լինել, բայց իմ երազանքն է խաղալ Պրեմիեր լիգայում, ուստի անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանին»,- Սոնի խոսքերն է մեջբերում Daily Star-ը։
Անցած մրցաշրջանում «Տոտենհեմը» զբաղեցրել է 8-րդ տեղը Պրեմիեր լիգայում։ Սոն Հոն Մինը 36 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: