Արգենտինական «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին շնորհանդեսի ժամանակ դիմել է երկրպագուներին.
«Շնորհակալ եմ «Մայամիի» ամբողջ անձնակազմին այս ընդունելության և այս սիրո համար: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ: Շնորհակալություն Դեյվիդ Բեքհեմին, Խորխեին և Խոսե Մասին՝ ամեն ինչ կազմակերպելու համար: Ես այստեղ եմ եկել մրցելու և հաղթելու ցանկությամբ, որպեսզի այս ակումբը շարունակի աճել։ Հուսով եմ՝ դուք կմիանաք մեզ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին, ովքեր այստեղ են։ Ուրախ եմ, որ ընտրել եմ այս քաղաքը և այս նախագիծը։ Չեմ կասկածում, որ դա մեզ դուր կգա»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Նա MLS-ի թիմի կազմում հանդես կգա 10-րդ համարի ներքո։ Սպասվում է, որ արգենտինացին «Ինտեր Մայամիի» կազմում իր նորամուտը կնշի հուլիսի 21-ին՝ մեքսիկական «Կրուս Ազուլի» դեմ խաղում:























































