«Սանթոսի» վինգեր Անջելոն պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
18-ամյա բրազիլացու հետ համաձայնագրի պայմանները չեն հաղորդվում։ Transfermarkt-ը տրանսֆերը գնահատում է 15 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Անջելոն անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ:























































