«Մանչեսթեր Սիթին» Բեռնարդո Սիլվային վարձավճարով բաց չի թողնի «Բարսելոնա»։
Ինչպես հայտնում է Marca-ն, անգլիական ակումբը պատրաստ է խաղացողին վաճառել միայն 80 միլիոն եվրոյով։
«Բարսելոնան», հաշվի առնելով ֆինանսական վիճակը, այս պահին չի կարող իրեն թույլ տալ այսպիսի տրանսֆեր իրականացնել։ Բացի այդ, կատալոնացիները չեն կարողանա պորտուգալացուն վճարել նրա ներկայիս աշխատավարձը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսան» կարող է փորձել վարձակալել 28-ամյա կիսապաշտպանին՝ պարտադիր գնման պայմանով։























































